ՄԵՐ ՄԱՍԻՆ
Decora Group-ը հանդիսանում է տան վերանորոգման, կահավորման, բարձրակարգ կահույքի և կահավորման պարագաների ոլորտում միջազգային առաջատար ընկերությունների պաշտոնական մատակարարը Հայաստանում: Ընկերությունը զբաղվում է նաև բարձրորակ ներքնակների և անկողնային պարագաների արտադրությամբ և արտահանմամբ:

Այսօր Decora Group-ը հայաստանյան շուկայում ներկայանում է Domus, Decora, Duson, Teka, Kuppersbusch խանութների ցանցով։ Ընկերությունը վաճառք է իրականացնում ինչպես խանութ-սրահների, այնպես էլ տարածաշրջանային վերավաճառողների մեծ ցանցի միջոցով։

Decora Group-ը համագործակցում է ավելի քան 70 ընկերությունների հետ Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և շատ այլ երկրներից։ Գործընկերների ցանկը օրեցօր ընդլայնվում է։ Գործունեության 21 տարիների ընթացքում Decora Group-ը ձևավորել է յուրահատուկ գործելաոճ, հաստատել է շուկայում իր ուրույն դիրքը՝ սպառողին առաջարկելով լայն տեսականի և բարձրորակ սպասարկում։

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Պրոֆեսիոնալ և բարձրակարգ սպասարկման միջոցով առաջարկել ապրանքների լայն տեսականի յուրաքանչյուր հաճախորդին:

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Հարմարավետություն և էսթետիկ հաճույք կենցաղում: Ստեղծել կայուն աշխատատեղեր մեր քաղաքացիների համար և մեր ներդրումն ունենալ պետության տնտեսության զարգացման մեջ:

ՄԵՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մեր ռազմավարությունն ուղղված է ընկերության կայուն զարգացմանը, դինամիկ աճի նոր աղբյուրների ձեռքբերմանը: