ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ

Մեր արժեքները, առաքելությունն ու տեսլականն օգնում են Հայաստանի շուկայի համար ստեղծել եզակի ամուր մշակույթ և մթնոլորտ: Որպես հայաստանյան առաջատար ընկերություն՝ ունենք մի շարք սկզբունքային արժեքներ, որոնցով առաջնորդվում ենք մեր ամենօրյա գործունեության մեջ: Մեր աշխատանքային գործընթացում  առաջնայնությունը տալիս ենք տարիների քրտնաջան աշխատանքով վաստակած մեր հեղինակությանը և հաճախորդի պահանջների լիարժեք բավարարմանը: Decora Group-ի աշխատանքային մշակույթը, արժեքները, ռազմավարությունը, առաքելությունն ու տեսլականը միավորում են ընկերության աշխատակիցներին և հանդիսանում հստակ ուղեցույց առաջնորդության համար:

Decora Group-ի ամենօրյա քրտնաջան աշխատանքը միտված է դրական փոփոխություններին, շուկայում առկա չափանիշները գերազանցելուն, մեր հաճախորդների, աշխատակիցների, նրանց ընտանիքների, ինչպես նաև գործընկերների և երկրի կայուն արժեհամակարգի հաստատմանը։

Մենք բարձր ենք գնահատում այն աշխատակիցներին, ովքեր առաջնորդվում են մեր արժեքներով, կիսում մեր տեսակետները, նպաստում հաճախորդների գոհունակությանը՝ դրանով իսկ նպաստելով ընկերության հեղինակության աճին և ռազմավարական նպատակների իրագործմանը։

ԱՐԺԵՔՆԵՐ
Բարձրակարգ սպասարկում, հարմարավետություն և հասանելիություն յուրաքանչյուր հաճախորդի համար

Decora Group-ը միշտ պատրաստ է ցուցաբերել անհատական մոտեցում՝ հոգ տանելով յուրաքանչյուր հաճախորդի մասին: Հիմնվելով մեր տեսլականի և առաքելության վրա՝  տարբերվում ենք մեր մատուցած ծառայություններով և պրոֆեսիոնալիզմով: Մեր ընկերության հեղինակության լավագույն ապացույցը մեր հաճախորդների գոհունակությունն է։ Հետևաբար ամեն մի աշխատակցի ճիշտ մոտեցումն է կերտում մեր ընկերության պատկերը:

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐԳԱՆՔ 
Decora Group-ը միշտ խրախուսում է իր աշխատակիցներին օրինակ ծառայել՝ ցուցաբերելով համապատասխան վարք և վերաբերմունք։ Մեր հարաբերությունները և հաղորդակցությունը ձևավորում ենք փոխադարձ հարգանքի և քաղաքավարության հիման վրա: Շեշտադրում ենք յուրաքանչյուրի կարևորությունը և անհատական մոտեցումը:

ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Մենք միշտ շեշտադրում ենք թիմային աշխատանքի կարևորությունը, քանի որ այն միավորում է մարդկանց ընդհանուր նպատակի շուրջ և հնարավորություն է ընձեռում մշտապես կատարելագործվել: Թիմային աշխատանքը միշտ բերում է ավելի լավ արդյունքների՝ քննարկումների, նոր ու ստեղծարար գաղափարների առաջ գալուն։

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Decora Group-ը միշտ խրախուսում, գնահատում ու կարևորում է պատասխանատու աշխատակիցներին, իսկ սխալների դեպքում՝ փորձում ուղղորդել։ Մենք չենք պարտադրում լինել պատասխանատու, սակայն վստահ ենք որ պատասխանատվությամբ միայն կարելի է հասնել ընկերության բոլոր նպատակների իրագործմանը։ Պատասխանատվությունը, մրցունակությունը և բարեվարքությամբ միայն կարող ենք կերտել ավելի լավ աշխարհ։

ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ
Մեզ համար կարևոր է, որ  գործընկերներն ու աշխատակիցները հստակ պատկերացում ունենան ընկերության ռազմավարական նպատակների մասին և իրենց ամենօրյա նվիրված աշխատանքով նպաստեն այդ նպատակների իրականացմանը: Մեր աշխատանքային մշակույթը ենթադրում է «բաց դռների» քաղաքականություն, որտեղ բոլորը բաց են հաղորդակցման, հետադարձ կապի, գիտելիք և փորձի փոխանակման համար։

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ
Decora Group-ը հավասար հնարավորություններ է ընձեռում բոլոր աշխատակիցներին: Հավատացած ենք, որ կարող ենք տալ կարիերայի աճի երաշխիք բոլոր նրանց, ովքեր տարբերվում են իրենց աշխատասիրությամբ, գործելաոճով և հնարամտությամբ: Մենք գիտենք, որ քրտնաջան և լավ աշխատանքն աննկատ չի մնում: Գործընկերների հետ հարաբերությունները ձևավորում ենք ազնվության և վստահության հիման վրա: Ընկերությունում յուրաքանչյուրի ձայնը կարևոր է:

ՄՇՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Մենք միշտ ձգտում ենք կատարելագործման և երբեք չենք սահմանափակվում առկա ձեռքբերումներով: Մերօրյա արագ զարգացող և փոփոխվող աշխարհում գիտելիքն ու տեխնոլոգիաները մշտապես թարմացնելու, ավելի լավը դարձնելու կարիք կա: Մեր գործելաոճը տարեցտարի փոփոխվում է ըստ շուկայի զարգացման միտումների : Չկառչելով  «կոմֆորտ զոնա» գաղափարից՝ պարբերաբար ընդլայնում ենք աշխատանքային հորիզոնները և պատրաստվում նոր մարտահրավերների: