ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆDecora Group-ն իր երկարամյա գործունեության ընթացքում հաստատել է իր կայուն դիրքը շուկայում: Մենք հավատացած ենք որ հաջողության և երկարաժամկետ կայունության հասնել հնարավոր է մեր գործընկերների, մատակարարների, հաճախորդների, աշխատակիցների, տեղական համայնքների և այլ շահառուների ցանկությունների ու շահերի վրա կենտրոնանալով և դրանց համապատասխանելով միայն:

Նորարարություն
Նորարարությունները մեր բիզնեսի զարգացման նշանակալի մասն են կազմում: Մեր աշխատակիցների ստեղծարար միտքը, քաջությունը և հետաքրքրությունը ամրապնդում են Decora Group-ի դիրքը որպես առաջատար: Այս կերպ մենք ականատես ենք մեր բիզնեսի ապագա զարգացմանը և կարող ենք ստեղծել արժեք մեր  հաճախորդների և աշխատակիցների համար:
Ներդրում Տնտեսության Մեջ
Decora Group-ը նպատակ ունի ձևավորելու բիզնեսի կառավարման կայուն արժեքներ քաղաքացիների համար: Սա հիմնված է այն պարզ տեսլականի և մի շարք արժեքների վրա, որոնք ապահովում են վարքագծի և գործունեության ճիշտ հիմքերը ընկերությունում:  Պարբերաբար ընդլայնվող խանութ-սրահների աշխարհագրության, ինչպես նաև տարածքային վերավաճառողների ցանցի շնորհիվ, ընկերությունը մեծ ներդրում ունի ՀՀ մարզերի տնտեսական ակտիվության մեջ: Լինելով ավելի քան 700 աշխատակից ունեցող գործատու՝  մշտապես ստեղծում ենք աշխատատեղեր և բիզնես հնարավորություններ, միաժամանակ ներկայանալով իբրև մատակակար, բիզնես գործընկեր և ներդրող:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հասարակական գործունեություն
Մեր նպատակն է ապահովել մասնագիտական զարգացում, ներգրավում, մոտիվացիա և աշխատակիցների առաջխաղացում: Բացի համայնքի ներգրավածության և քաղաքացիների համար կայուն աշխատատեղերի ստեղծումը, մենք փորձում ենք օգնել խոցելի խմբերին: Ունենք տարբեր նախագծեր մանկատան երեխաների համար:Հայրենասիրությունը կարևորագույն արժեքներից մեկն է: Նպաստելով  պետության տնտեսության զարգացմանը,  փորձում ենք օգնել նաև հայկական բանակին: Մեր ընկերության առաջնային նպատակներից է քաղաքացիների կրթությունը, փորձը և աշխատանքը. սրանով են պայմանավորված ընկերության կողմից կազմակերպվող և մշտական բնույթ կրող տարատեսակ փորձնակ /Internship/ ծրագրերը:

Միջավայրի նկատմամբ պատասխանատվություն 
Ընկերությունը կրում է պատասխանատվություն շրջակա միջավայրի նկատմամբ: Մեր գործունեությունն ուղղված է արտանետումների ծավալի նվազեցմանը: Ընկերությունն ունի ծառատունկերի հետ կապված ծրագրեր: