ՄԵՐ   ԲՐԵՆԴԵՐԸ

DOMUS

Domus-ը տան վերանորոգման և կահավորման ընկերությունների շարքում առաջատարն է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին ստեղծել գեղեցիկ տուն` հարմար բյուջեով: Մենք օգնում ենք մարդկանց ստանալ հետաքրքիր և գրավիչ գաղափարներ տան համար` առաջարկելով ճկուն լուծումներ և մասնագիտական օգնություն: Մեր առաքելությունն է տան բարեկարգումն ու կահավորումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի: Առաջարկում ենք մատչելի գներ մոտ 30,000 ապրանքատեսակների համար:

Duson

Ներքնակներ և անկողնային պարագաներ արտադրող հայկական Duson® բրենդի համար հաճախորդների հարմարավետությունն ու առողջությունը կարևորագույն արժեքներ են: Համադրելով բարձր որակն ու մատչելի գինը՝ Duson®-ը առանձնանում է յուրահատուկ ոճով և լայն տեսականիով: Duson® ներքնակները ներկայացված են ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում: :

Teka

Teka-ն գերմանական բազմաֆունկցիոնալ ընկերություն է ,  որն իր գործունեության  90 տարիների ընթացքում համարվում է խոհանոցային ներկառուցվող տեխնիկա արտադրող և լոգարանի հարմարանքների յուրահատուկ լուծումներ առաջարկող առաջատար ընկերություն: Teka-ն այն եզակի բրենդն է, որն իր հաճախորդներին առաջարկում է համակցված լուծումներ՝ ապահովելով տան լավագույն հարմարանքներ , ծորակների ու լվացարանների ապշեցնող տեսականի:

Kitchen Shop

Kitchen Shop մասնագիտացված խանութ-սրահում ներկայացված է խոհանոցային տեխնիկայի, կահույքի և սպասքի լայն տեսականի Teka, Woll, Beka, Kitchen Fun, Amefa և մի շարք այլ աշխարհահռչակ ապրանքանիշերից։ Նշված ապրանքանիշերը ներկայացված են աշխարհի ավելի քան 60 երկրներում։ Kitchen Shop-ում կգտնեք բարձրորակ և մատչելի խոհանոցային պարագաների հարուստ ընտրանի, ինչը հնարավորություն նոր շունչ և թարմություն պարգևել Ձեր խոհանոցին։ Նրբաճաշակ ճենապակյա սպասք, կաթսաներ և թավաներ, նորաոճ մետաղական ու ոչ մետաղական թեյնիկներ և սրճեփներ, դանակների և պատառաքաղների շքեղ հավաքածուներ․․․ և սա միայն մի փոքր մասն է այն ամենի, ինչ սպասվում է Ձեզ Kitchen Shop խոհանոցային տեխնիկայի և պարագաների մասնագիտացված խանութ-սրահում։

Bardi

«Բարդի» կահույքի խանութ-սրահն ունի ավելի քան 20 տարվա փորձ կահույքի ներմուծման և արտադրության ոլորտում: Կահույքի արտադրության համար կիրառվում են բարձրակարգ և ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս մեր հմուտ և փորձառու դիզայներների, ինժեներների և արհեստավորների համատեղ աշխատանքի շնորհիվ ստեղծել հարմարավետ և յուրատեսակ կահույք: Տարբեր երկրների կահույք արտադրող առաջատար ընկերությունների հետ համագործակցության արդյունքում՝ «Բարդի» խանութ-սրահում ներկայացված է կահույքի լայն տեսականի:

Decora

Decora-ն հսկայական ներդրում ունի հայաստանյան կահույքի շուկայի զարգացման մեջ: Ավելի քան 20 տարի Decora խանութների ցանցը վայելում է կահույք արտադրողի բարձր հեղինակություն և բավարարում է փայտի, կառուցող արտադրանքի, կահույքի պարագաների հետ կապված շուկայի գրեթե բոլոր պահանջները: Տարբեր երկրների կահույք արտադրող առաջատար ընկերությունների հետ համագործակցության արդյունքում՝ Decora խանութ-սրահներում ներկայացված է ներմուծված կահույքի, ինչպես նաև կահույքի բարձրորակ պարագաների լայն տեսականի։

DecoraGroup-ի մասին

DecoraGroup-ի մասին

Բացահայտեք մեր ընկերությունը
Արտադրություն

Արտադրություն

Լավագույնին հասնելու ձգտում
Կարիերա

Կարիերա

Միացիր մեր թիմին
միանալ մեր թիմին
տեսնել