ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ներքնակների արտադրություն
Ժամանակակից սարքավորումներով հագեցած Duson® գործարանը եզակի է ողջ տարածաշրջանում: Այն բացառիկ ներկայացուցչի իրավունքով մասեր և սարքավորումներ է գնում ավելի քան 135 տարի ոլորտի առաջատար համարվող ամերիկյան Leggett & Platt® ընկերությունից։ Duson®-ի արտադրանքը համապատասխանում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) և Քնի միջազգային աոցիացիայի (ISPA) չափանիշներին: Duson®-ում օգտագործվում են տեղական էկոլոգիապես մաքուր բաղադրիչներ և բարձրորակ ներմուծված հումք: Ներքնակների հիմնական բաղադրիչներն են՝ բնական լատեքսը, վիսկոէլաստիկ «հիշողության» սպունգը, Deco-սպունգը, Սփանբոնդը (Spanbond), գել հիշողության սպունգը, բուրդը, բամբակը, միկրոգելը, կոկոսի մանրաթելի շերտը: Դրանք ապահովում են ներքնակի օրթոպեդիկ հատկությունները, կոշտությունը կամ փափկությունը, դիմացկունությունը, սեզոնայնությունը։ Duson®-ը իր հաճախորդներին առաջարկում է 50-ից ավելի ներքնակների մոդելներ, ինչպես նաև բարձեր, ծածկոցներ և օրթոպեդիկ հիմքով պարագաներ:
Կահույքի արտադրություն
Կահույքի արտադրության համար կիրառվում են բարձրակարգ և ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս մեր հմուտ և փորձառու դիզայներների, ինժեներների և արհեստավորների համատեղ աշխատանքի շնորհիվ ստեղծել հարմարավետ և յուրատեսակ կահույք: Արտադրության զարգացման, ավանդական շուկայում մրցակցային դիրքի պահպանման և ամրապնդման, ինչպես նաև նոր շուկաներ գրավելու տեսանկյունից ընկերությունը կարևորում է տեխնոլոգիաների արդիականացումը, ներդրումների խթանումը, շուկայի պահանջարկի ուսումնասիրությունը, առկա պահանջարկի համաձայն կահույքի նոր մոդելների նախագծմանն ու ստեղծմանն ուղղված քայլերը։ Արտադրության մեջ համատեղված են տարիների ընթացքում ձևավորված լավագույն ավանդույթները և ոլորտի նորագույն ձեռքբերումները։