Կարիերա և աշխատատեղեր
Հաշվապահ
- Armenia, Yerevan
Նկարագրություն
Դեկորա-Գրուպ ՍՊԸ-ն փնտրում է խելացի,աշխատասեր,մշտապես սովորելու և աճելու ցանկություն ու ձգտում ունեցող հաշվապահների։
Մենք տալիս ենք առաջխաղացման հնարավորություն՝ յուրաքանչյուրին։
Ընկերությունը ներկայացնում է Decora, Domus, Duson, Bardi խանութների ցանցը։
Պարտականություններ
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
- E-invoicing ծրագրով հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում
- Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ մաթեմատիկական ուղղվածությամբ),
- Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության պարտադիր իմացություն
- 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հաշվապահական կուրսերին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Բարձր հուզական ինտելեկտ /EQ/
- Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն
- Սովորելու ցանկություն
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
- Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն
- Բարեվարքություն (integrity) և ազնվություն
- Թիմում աշխատելու ունակություն և ցանկություն
- Հաշվապահական ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Դիմելու ընթացակարգ
Ուրախ կլինենք ստանալ բոլոր հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուների ռեզյումեները։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կխնդրենք ներբեռնեն ռեզյումեն/CV-ն ստորև։
CV-ն պետք է բավարարի հետևյալ պայմաններին՝
- Պետք է լինի Word կամ PDF ֆորմատով
- Միայն Unicod ֆոնտով հավաքված տեքստը կընդունվի (օրինակ՝ Sylfaen)
- Ռեզյումեում պետք է ներառված լինի տեղեկություն նախկին աշխատատեղի մասին՝ ընկերության անվանում, զբացեցրած պաշտոն,աշխատելու ժամանակահատված
- Կրթության մասին տեղեկությունը պետք է տրամադրվի ամբողջական՝ ուսումանական հաստատություն, ուսումնառության տարիներ, մասնագիտություն, աստիճան /բակալավր, մագիստրոս, թեկնածու/
- Խնդրում ենք չմոռանալ կցել ուղեկցող նամակ (ոչ մոտիվացիոն)
- Պորտֆոլիոյի առկայության դեպքում՝ կցել այն կամ ուղեկցող նամակում նշել հղումը
(https://e-hr.am/decora-grup/job/125)
Աշխատանքային օրեր և ժամեր
Աշխատանքը 6-օրյա աշխատանքային գրաֆիկով է։ Շաբաթ օրը՝ կես աշխատանքային օր։
Գտնվելու վայրը՝ Արարատյան 88/8 (Չարբախ)