Աշխատանքային պարտականությունները
- Ղեկավարել ապրանքանյութական արժեքների ընդունման, պահպանման և բացթողման, պահեստի տարածքի առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից դրանց տեղավորման, գույքագրման և այլ համանման աշխատանքները,
- ապահովել պահեստավորվող ապրանքանյութական արժեքների պահպանվածությունը, ինչպես նաև պահպանման ռեժիմի, մուտքի-ելքի փաստաթղթերի ձևակերպման և հանձման կանոնների կատարումը,
- հետևել հակահրդեհային միջոցների առկայությունը և սարքինությունը, պահեստի տարածքային, այնտեղ առկա տեխնիկայի և գույքի վիճակին, ինչպես նաև դրանց ժամանակին վերանորոգմանը,
- կազմակերպել պահեստում բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացումը` աշխատանքի պաշտպանության նորմերի, կանոնների համապատասխան,
- մասնակցել գույքագրման, պահեստի աշխատանքների արդյունավետության բարձրացման, պահեստային տնտեսության կազմակերպման աշխատանքներին։
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- 1C և Microsoft Office համակարգչային ծրագրերի իմացություն,
- Աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում ու սեղմ ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն,
- Սթրեսակայունություն,
- Գրագետ հաղորդակցվելու հմտություն,
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն
- Ճշտապահություն, պարտաճանաչություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
- Սովորելու ցանկություն,
- Պատասխանատվության զգացում,
- Բարեվարքություն (integrity) և ազնվություն:
Դիմելու ընթացակարգը
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն hr@decoragroup.am էլ․ հասցեին։
- CV-ն պետք է լինի Word կամ PDF ֆորմատով,
- Միայն Unicod ֆոնտով հավաքված տեքստը կընդունվի։ Օրինակ՝ Sylfaen,
- CV-ում նշեք հաստիքը, որի համար դիմում եք,
- CV-ի ֆայլը անվանեք ձեր անուն և ազգանունով,
- Հայերենով գրված նամակը/ռեզյումեն պետք է լինի հայատառ,
- Ռեզյումեում պետք է ներառված լինի ինֆորմացիա նախկին աշխատատեղի մասին՝ հաստիք, ժամանակահատված, հիմնարկության անվանում,
- Կրթության մասին ինֆորմացիան պետք է տրամադրվի ամբողջական՝ ուսումանական հաստատություն, ուսումնառության տարիներ, մասնագիտություն, աստիճանը /բակալավր, մագիստրոս, թեկնածու/,
- Ռեզյումեն անհրաժեշտ է ուղարկել Ձեր էլ․ հասցեից,
- Կխնդրեինք չմոռանալ ուղեկցող նամակը (ոչ մոտիվացիոն)։