Նկարագրություն
Դեկորա-Գրուպ ՍՊԸ ներկայացնում է Decora, Domus, Duson, Bardi խանութների ցանցը,
Խանութն աշխատում է ամեն օր։ Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ։
Պարտականություններ
- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ
- Յուրաքանչյուր հաճախորդի հարցումներին տալ օպտիմալ լուծումներ
- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և ատեստացիաներին
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Մաթեմատիկական գիտելիքներ և հմտություններ /դպրոցական մակարդակի/
- Հայերենի և Ռուսերենի գերազանց իմացություն, Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Համակարգչային գիտելիքներ Microsoft Office՝ Word, Excel:1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Աշխատանքային փորձը տվյալ կամ նման ոլորտներում կդիտվի որպես առավելություն
- Բարեվարքություն (integrity), ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն
- Սովորելու ցանկություն
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
- Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Ուրախ կլինենք ստանալ բոլոր հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուների ռեզյումեները։
- CV-ն պետք է լինի Word կամ PDF ֆորմատով
- Միայն Unicod ֆոնտով հավաքված տեքստը կընդունվի (օրինակ՝ Sylfaen)
- Հայերենով գրված նամակը/ռեզյումեն պետք է լինի հայատառ
- Ռեզյումեում պետք է ներառված լինի տեղեկություն նախկին աշխատատեղի մասին՝ զբաղեցրած պաշտոն,աշխատած ժամանակահատված, կազմակերպության անվանում
- Կրթության մասին տեղեկությունը պետք է տրամադրվի ամբողջական՝ ուսումանական հաստատություն, ուսումնառության տարիներ, մասնագիտություն, աստիճան /բակալավր, մագիստրոս, թեկնածու/
- Խնդրում ենք չմոռանալ ուղեկցող նամակը (ոչ մոտիվացիոն)։
Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ներբեռնել ռեզյումեն/CV-ն հետևյալ հղումով՝ https://e-hr.am/decora-grup/job/64