Կարիերա և աշխատատեղեր
Վարորդ-առաքիչ

Աշխատանքային պարտականությունները:

  • Պահեստից ապրանքի ստացում, ընդունում՝ դրանց անվնասության ստուգում, հաշվառում, մեքենայի մեջ տեղավորում,
  • Համապատասխան ստորաբաժանումից ստանալ ուղղորդող փաստաթղթերն ու պատվերները առաքել գնորդներին,
  • Առաքվող ապրանքի բեռնում և բեռնաթափում,
  • Իրականացնել առաքումները պատշաճ կերպով,
  • Ապրանքի առաքում մինչև գնորդի բնակարանը կամ համապատասխան խանութ-սրահը,
  • Իրականացնել ապրանքների հանձնում-ընդունում գնորդի/խանութ-սրահի պատասխանատուի հետ,
  • Ապրանքի անվնաս տեղափոխման ապահովում,
  • Ավտոմեքենան վարել միայն երթևեկության կանոններին խիստ համապատասխան, ինչպես նաև ապահովել Ընկերության կարգերի, և ներքին կարգապահական կանոնների պահպանումը,
  • Ընկերության կարգերի պահպանում,
  • Հաճախորդների և կոլեգաների հետ հաղորդակցման էթիկետի պահպանում։

Պահանջվող որակավորումները:

  • B, C կարգի վարորդական իրավունք,
  • Համապատասխան աշխատանքային փորձ,
  • Գրական հայերենի գերազանց տիրապետում /պարտադիր է/, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը կդիտվի որպես առավելություն,
  • Հաղորդակցման էթիկետ գերազանց տիրապետում,
  • Ժամանակի կառավարման հմտություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Պատասխանատվության զգացում,
  • Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն և բարեվարքություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Չծխելը կդիտվի որպես առավելություն:

Դիմելու ընթացակարգը.

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են`

  • Զանգահարել 095105045
  • Կամ մոտենալ Արարատյան 88/8, Դոմուս խանութ-սրահների գրասենյակ,
  • Կամ էլ ուղարկել իրենց CV-ն մեր էլ․ հասցեին՝ CV-ում նշելով հաստիքը, որի համար դիմում են։