Կարիերա և աշխատատեղեր
Աշխատանքի անվտանգության մասնագետ
Նկարագրություն
«Դեկորա Գրուպ» ընկերությունը փնտրում է Աշխատանքի անվտանգության մասնագետի, ով պատասխանատու կլինի ընկերության աշխատանքային անվտանգության և աշխատավայրում աշխատակիցների առողջության պահպանման համար
Պարտականություններ
- Մշակել և ներդնել աշխատանքի անվտանգության և աշխատավայրում աշխատակիցների առողջության պահպանման մասով Ընկերության ներքին քաղաքականությունը, կարգերը, հրահանգները:
- Կազմակերպել և վերահսլել հրահանգավորման գործընթացը (մատյաններ, նոր ընդունվողների հրահանգավորումներ և այլն):
- Ապահովել Ընկերության աշխատակիցների կողմից անվտանգության կանոնների իմացությունը և դրանց կիրառումը:
- Ուսումնասիրել աշխատանքային պայմանները և աշխատանքի անվտանգության ապահովման վերաբերյալ օտենսդրությունը, համաշխարհային փորձը, հանդես գալ այդ մասով զարգացման և բարելավման առաջարկներով:
- Համակարգել արտահագուսի և օժանդակ սարքերի տրամադրման և օգտագործման գործընթացքը:
- Կազմակերպել համապատասխան ուսուցողական միջոցառումները:
- Պատրաստել և տեղադրել վտանգավոր իրավիճակների նախազգուշացնող ցուցատախտակներ արտադրական, վարչական, պահեստային և օժանդակ շինությունների, արտադրական հրապարակների տեսանելի տարածքներում:
- Սահմանել Ընկերությունում ծխելու վայրը և կահավորումը:
- Համագործակցել բժշկական հաստատությունների և սանէպիդկայանների հետ աշխատանքային անվտանգության ապահովման նպատակով։
- Կազմել և ներկայացնել հաշվետվություններ կատարած աշխատանքի, բացահայտված ռիսկերի և հնարավորությունների վերաբերյալ:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն:
- Աշխատանքի անվտանգության, էլեկտրաանվտանգության կամ այլ հարակից ոլորտում հավաստագրերի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ տվյալ ոլորտում:
- Աշխատանքի անվտանգության և աշխատավայրում աշխատակիցների առողջության ապահովման մասով ՀՀ օրենսդրության, կառավարության որոշումների, վերահսկող մարմինների ընթացակարգերի իմացություն:
- ՀՀ Աշխատանքային օրեսգքրքի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
- Ընկերության Երևանում և մարզերում ունեցած տարածքների շարունակական այցելության պատրաստակամություն:
- Թրեյնինգների, ուսուցողական միջոցառումների անցկացման փորձը կդիտվի որպես առավելություն:
- Կազմակերպվածություն, հաղորդակցման հմտություններ:
- Թիմում աշխատելու կարողություն:
- Համակարգչային գրագիտություն:
Դիմելու ընթացակարգ
Ուրախ կլինենք ստանալ բոլոր հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուների ռեզյումեները։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կխնդրենք ներբեռնեն ռեզյումեն/CV-ն հետևյալ հղումով՝ https://e-hr.am/companies/job/1158
կամ զանգահարել 095105045 հեռախոսահամարով երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 10։00-18։00,
կամ մոտենալ Արարատյան 88/8 հասցե՝ Դոմուս խանութ-սրահների գրասենյակ