Վաճառող-խորհրդատու կահույքի և կենցաղային տեխնիկայի գծով
Վաճառող-խորհրդատու կահույքի և կենցաղային տեխնիկայի գծով
Պարտականություններ
Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
Յուրաքանչյուր հաճախորդի հարցումներին տալ օպտիմալ լուծումներ,
Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը,
Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և ատեստացիաներին,
Պահպանել ընկերության չափանիշները և համապատասխանել ընկերության կողմից որդեգրված արժեքային համակարգը ։
Պահանջներ
Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
Մաթեմատիկական գիտելիքներ և հմտություններ /դպրոցական մակարդակի/,
Հայերենի և Ռուսերենի գերազանց իմացություն, Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
Համակարգչային գիտելիքներ Microsoft Office՝ Word, Excel:1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
Աշխատանքային փորձը տվյալ կամ նման ոլորտներում կդիտվի որպես առավելություն,
Բարեվարքություն (integrity), ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
Սովորելու ցանկություն,
Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,
Թիմում աշխատելու ունակություն:
Դիմելու ընթացակարգը
Ուրախ կլինենք ստանալ բոլոր հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուների CV-ները: Կխնդրենք ներբեռնել ռեզյոումեն ստորև նշված հղումով
CV-ն պետք է լինի Word կամ PDF ֆորմատով
Միայն Unicod ֆոնտով հավաքված տեքստը կընդունվի։ Օրինակ Sylfaen
Հայերենով գրված նամակը/ռեզյումեն պետք է լինի հայատառ
Ռեզյումեում պետք է ներառված լինի ինֆորմացիա նախկին աշխատատեղի մասին՝ հաստիք, ժամանակահատված, հիմնարկության անվանում
Կրթության մասին ինֆորմացիան պետք է տրամադրվի ամբողջական՝ ուսումանական հաստատություն, ուսումնառության տարիներ, մասնագիտություն, աստիճանը /բակալավր, մագիստրոս, թեկնածու/