Կարիերա և աշխատատեղեր
1C-ի օպերատոր
Պարտականություններ
- Ընկերության չափանիշներին համապատասխան նոր ապրանքների անվանումների ստեղծում (1C-ում), դրանց անհրաժեշտ որակա-քանակային բնութագրիչների մուտքագրում ծրագիր.
- Անհրաժեշտության դեպքում տվյալների բազաների հետ աշխատանք։
Պահանջվող որակավորումները:
- Բարձրագույն կրթություն,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office՝ MS Word, Excel։ 1С-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Համացանցից ճկուն օգտվելու կարողություն,
- Ճշտապահություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
- Սովորելու ցանկություն,
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
- Պատասխանատվության զգացում,
- Բարեվարքություն (integrity) և ազնվություն,
- Թիմում աշխատելու ունակություն:
Դիմելու ընթացակարգը:
Ուրախ կլինենք ստանալ բոլոր հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուների CV-ները: Կխնդրենք ներբեռնել ռեզյոումեն ստորև նշված հղումով
- CV-ն պետք է լինի Word կամ PDF ֆորմատով
- Միայն Unicod ֆոնտով հավաքված տեքստը կընդունվի։ Օրինակ Sylfaen
- Հայերենով գրված նամակը/ռեզյումեն պետք է լինի հայատառ
- Ռեզյումեում պետք է ներառված լինի ինֆորմացիա նախկին աշխատատեղի մասին՝ հաստիք, ժամանակահատված, հիմնարկության անվանում
- Կրթության մասին ինֆորմացիան պետք է տրամադրվի ամբողջական՝ ուսումանական հաստատություն, ուսումնառության տարիներ, մասնագիտություն, աստիճանը /բակալավր, մագիստրոս, թեկնածու/
- Կխնդրեինք չմոռանալ ուղեկցող նամակը (ոչ մոտիվացիոն)։
- Դիմելու համար կխնդրենք անցնել հղումով։ https://e-hr.am/decora-grup/job/79